|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ուկրաինական «Իվչենկո-պրոգրես» պետական ձեռնարկությունը և թուրքական Baykar Makina ընկերությունը համաձայնագիր են ստորագրել թուրքական անօդաչու թռչող սարքերի համար շարժիչներ մատակարարելու մասին։ Պայմանագիրը ստորագրվել է Ստամբուլի SAHA Expo ցուցահանդեսում. հայտնում է Ukrinform-ը։
Ըստ Baykar Makina-ի տեխնիկական տնօրեն Հալուք Բայրաքթարի՝ երկար տարիներ է, ինչ ընկերությունների միջև արդյունավետ համագործակցություն է հաստատվել։ Այսպես՝ թուրքական Akıncı անօդաչու թռչող սարքերում արդեն տեղադրում են ուկրաինական շարժիչներ, սկսվել է դրանց սերիական արտադրությունը։ Ստորագրված համաձայնագիրը կնշանակի անօդաչու մարտական ինքնաթիռների արտադրության սկիզբ։