Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ռուսաստանը հրաժարվել է Իրանին վաճառել Ս-400 համակարգեր: Այդ մասին գրում է Bloomberg-ը` երկու իրազեկված աղբյուրների հղումով:
Նշվում է, որ ՌԴ-ն մերժել է Իրանի խնդրանքը, քանի մտավախություններ ունի, որ այդ վաճառքն էլ ավելի կսրի իրավիճակը Մերձավոր Արևելքում:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Մոսկվա էր այցելել մայիսի 7-ին: Ռուսաստանի ԱԳՆ-ն չի պատասխանել մեկնաբանություններ տալու` գործակալության խնդրանքին, իսկ իրանցի պաշտոնյաները դեռ չեն ստացել Bloomberg-ի հայցը, քանզի Իրանում հանգստյան օրերը սկսվում են ուրբաթ օրվանից:
«Եթե Ռուսաստանը մերժել է Իրանին նման պահանջում, նշանակում է, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ հարաբերությունները: Եթե Ռուսաստանը մատակարարի Իրանին Ս-400-ներ, դա անմիջականորեն ուղղված կլինի Սաուդյան Արաբիայի և Իսրայելի դեմ, այսպիսով` դա կլինի Ռուսաստանի սեփական ազգային շահերին դեմ քայլ»,- ասել է Մոսկվայի Ռազմավարական և տեխնոլոգիական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուսլան Պուխովը:
Ս-400-ները հակաօդային պաշտպանության համակարգեր են և նրանց հրթիռները կարող են խոցել մինչև 400 կմ հեռավորությամբ թիրախներ: