Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-06 23:06
Քաղաքական

Փաշինյան-Պուտին հանդիպմանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի մանրամասն քննարկում չի եղել. Վլադիմիր Կարապետյան

Փաշինյան-Պուտին հանդիպմանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի մանրամասն քննարկում չի եղել. Վլադիմիր Կարապետյան

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում, և քննարկվել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին հունիսի 6-ին Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ 

Անդրադարձան երկկողմ օրակարգի բոլոր հարցերին, մասնավորապես՝ տնտեսական համագործակցությանը։ Խոսք եղավ նաև ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի վերաբերյալ, և կողմերն ընդգծեցին նախ դրա արդյունավետ շարունակությունը, նաև ամփոփեցին այն ձեռքբերումները, արդյունքները, որ վերջին հանդիպումների ժամանակ պայմանավորվածությունների արդյունքում իրականացվեցին»,- ասաց Կարապետյանը։ 

Վարչապետի մամուլի խոսնակը նշեց, որ ԼՂ հակամարտության հարցին անդրադարձ եղել է, սակայն հարցերը վերաբերել են հիմնականում տնտեսական օրակարգին։ «ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ մանրամասն քննարկում չի եղել, պարզապես նշվել է, որ կա ընդհանուր ըմբռնում այս խնդրի վերաբերյալ»,- նշեց մամուլի խոսնակը։