Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հրապարակ»-ը գրում է. «Eadaily.com ռուսական պարբերականը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցին, Պուտինի հետ հանդիպմանը ներկա է եղել արարողակարգով չհամաձայնեցված, կառավարության կայքի գործուղումների բաժնում չարձանագրված անձ` «Բիզնես-Արմենիա» ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը (ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանի որդին):
Փորձեցինք վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից ճշտել` ինչի մասին է խոսքը: «Դավիթ Փափազյանը մեզ հետ եկել էր Սանկտ Պետերբուրգ, ուր տնտեսական ֆորումի շրջանակում պայմանագիր էր ստորագրել ռուսաստանյան իր կոլեգայի` «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրևի հետ, այնուհետ և նույն օրը վերադարձել է Հայաստան»: Բոլոր դեպքերում, նա Պուտինի հետ հանդիպմանը ներկա էր: «Այո, ինքը` հայկական պատվիրակության կազմում, Կիրիլ Դմիտրևը` ռուսական պատվիրակության կազմում, մասնակցում էին այդ հանդիպմանը»»,- ասաց խոսնակը»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: