|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մայիսի 28-ին հանրապետությունում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Ասկերանի և Մարտունու շրջանների ցանքատարածություններին:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:
Նա նշել է, որ վերջին տասնամյակում նման կարկտահարություն չի եղել: Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի ուղեկցությամբ նախարարության աշխատակիցներն այցելել են բնական աղետից ամենաշատը տուժած Մարտունու շրջան, որտեղ իրականացվել է Ճարտարի, Սոսի, Քերթի, Քարահունջի և Մաճկալաշենի ցանքատարածքների և այգիների դիտարկում: Դիտարկում է իրականացվել նաև Ասկերանի շրջանում:Վ. Ավետիսյանի խոսքով՝ ԱՀ գյուղատնտեսության նախարարը տուժած հողատարածքների սեփականատերերին ու վարձակալներին հավաստիացրել է, որ կառավարությունն անպայման միջոցներ է ձեռնարկելու կորուստներ կրած հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու համար:Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ համապատասխան մասնագետներին հանձնարարվել է կազմել բնական աղետից տուժած հողօգտագործողների ցուցակը և ճշտել վնասների չափերը: