կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-25 15:47
Իրավական

«Վիկիպեդիան» ՄԻԵԴ է դիմել Թուրքիայում իր կայքի արգելափակումը վերացնելու նպատակով

«Վիկիպեդիան» ՄԻԵԴ է դիմել Թուրքիայում իր կայքի արգելափակումը վերացնելու նպատակով

«Վիքիմեդիա» հիմնադրամը, որի ծրագրերից մեկն է «Վիքիպեդիա» ազատ առցանց հանրագիտարանը, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Թուրքիայում «Վիկիպեդիայի» կայքի փակված հասանելիությունը բացելու նպատակով։ Արգելափակումը Թուրքիայում գործում է մոտ երկու տարի։

Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

«Արդեն երկու տարի է, ինչ Թուրքիայի իշխանությունները արգելափակել են բոլոր լեզուներով Վիքիպեդիաները Թուրքիայում։ Սա Վիքիպեդիայի արգելափակումներից ամենազանգվածայինն է։

Այդ ընթացքում Վիքիմեդիա Հիմնադրամը (Wikimedia Foundation) հնարավոր եղանակներով աշխատել է ապաարգելափակման ուղղությամբ՝ խոսել է Թուրքիայի իշխանությունների և հանրության հետ, դիմել տարբեր իրավաբանական միջոցների և այլն։ Վերջերս Չինաստանը նույնպես արգելափակել է Վիքիպեդիան բոլոր լեզուներով։

Վիքիմեդիա Հիմնադրամը հայտարարում է, որ երեկ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Թուրքիայում ավելի քան երկու տարի տևած Վիքիպեդիայի արգելափակումը վերացնելու պահանջով։ Հայցում Վիքիմեդիա Հիմնադրամը պնդում է, որ Վիքիպեդիայի հասանելիության արգելափակումը խախտում է մարդու խոսքի ազատության հիմնարար իրավունքը Թուրքիայի ավելի քան 80 միլիոն մարդու և այլոց համար։ Թուրքիան խոսքի ազատության, տեղեկատվության ստացման և տարածման իրավունքը պաշտպանող կոնվենցիայի անդամներից է։

Վիքիմեդիա Հիմնադրամն այս հայցով փորձում է պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները և դիմում է ՄԻԵԴ-ին՝ վերացնելու համար Վիքիպեդիայի արգելափակումը Թուրքիայում։
»: