|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ ԺՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի արդյունքները վիճարկելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Ըստ Demokrathaber-ի՝ Քըլըչդարօղլուն այդ մասին հայտարարել է Անկարայից Ստամբուլ «Արդարության քայլերթի» 20-րդ օրը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա ստորագրել է ՄԻԵԴ ուղարկվելիք հայցադիմումը, որով բողոքարկում են Թուրքիայի կենտրոնական ընտրական խորհրդի՝ չկնքված քվեաթերթիկները հաշվարկելու որոշումը: