Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում միայնակ ապրող՝ 84-ամյա Արաքսի Դեմիրճյանը մորը և տատին պատկանող անշարժ գույքը հետ ստանալու հույսով ցանկանում է դիմել Հայաստանի վարչապետին և Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Օսմաներեն և արաբերեն փաստաթղթերն ու թարգմանությունները Արաքսին պահում է պահարանում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Ermenihaber.am կայքը:
Արաքսի Դեմիրճյանի մայրը՝ Մարիամ Կաճիկյան-Դեմիրճյանը, սեփականության վկայականներով տուփը բերել է Արևելյան Հայաստան և ամբողջ կյանքում խոսել դրանց մասին, սակայն աղջիկը՝ Արաքսին, այս փաստաթղթերը մոր իրերի միջից գտել է միայն նրա մահվանից հետո:
Երբ Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում տղամարդկանց կոտորում են, Արաքսիի տատը՝ Մարթան, երեք աղջկա հետ Հալեպ է փախչում: Նա Հալեպում դիմում է պատկան մարմիններին՝ գույքը հետ ստանալու համար, սակայն հաջողության չի հասնում:
Ըստ այդ փաստաթղթերի՝ 1929 թ.-ին Մարիամը Թուրքիայում ուներ 8300 լիրայի գույք, իսկ Մարթան՝ 9700 լիրայի:
Արաքսի Դեմիրճյանը թարգմանել է այդ փաստաթղթերը, տարիներ շարունակ դիմել մի շարք կառույցների, սակայն ոչ մի արդյունքի չի հասել: Նույնիսկ Թուրքիա է գնացել, զրուցել իրավաբանների հետ, բայց՝ ապարդյուն:
Այս անգամ Արաքսին ակնկալում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը և ցանկանում է դիմել ՄԻԵԴ՝ ընտանեկան ժառանգությունը հետ ստանալու համար: