|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հնդկաստանի գործող վարչապետ Նարենդա Մոդի գլխավորած «Բահարիտա Ջանատա» կուսակցությունը մեծ հաղթանակ է տարել Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբխեի ընտրություններում. հաղորդում է BBC-ն:
Հնդկաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, մեկ ամսվա ընթացքում եւ յոթ փուլով անցկացված ընտրությունների արդյունքում Հնդկաստանի իշխող կուսակցությունը ստացել է խորհրդարանի 543 տեղերից 303-ը:
«Բահարիտա Ջանատա»-ի հիմնական մրցակիցը՝ Ռահուլ Գանդիի գլխավորած «Հնդկական ազգային Կոնգրես»-ը, ստացել է 52 տեղ:
Ընդհանուր առմամբ, «Բահարիտա Ջանատա»-ի առանցքի շուրջ ձեւավորված «Ազգային ժողովրդավարական միություն»-ը խորհրդարանում կունենա շուրջ 340 տեղ, իսկ «Հնդկական ազգային Կոնգրես»-ի գլխավորած «Միավորված առաջադեմ միություն»-ը՝ շուրջ 90 տեղ:
Հնդկաստանի խորհրդարանական ընտրությունները համարվում են ամենախոշոր ընտրություններն աշխարհում: Այս տարի, ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է ավելի քան 900 մլն քաղաքացի: Քվեարկության ընթացքում ամբողջ երկրում գործել է ավելի քան 1 մլն ընտրատեղամաս: