Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փհենյանն արգելափակում է Սեուլի հետ կապի բոլոր միջոցները. այս մասին հայտարարություն է տարածել Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։ Մասնավորապես, Փհենյանն այլևս ոչինչ չունի քննարկելու Հարավային Կորեայի իշխանությունների հետ, քանի որ Սեուլի իշխանությունների գործողությունները միջկորեական հարաբերությունները տարել են վերջնակետի. այս մասին հայտնել են Հյուսիսային Կորեայում՝ հստակեցնելով, որ երկրների միջև բանակցությունները միայն հիասթափություն են առաջացնում։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Ե Չժոնը (Աշխատանքային կուսակցության կենտկոմի քարոզչական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ), հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան կարող է չեղարկել սահմանին լարվածության նվազեցման վերաբերյալ Հարավային Կորեայի հետ ձեռքբերված համաձայնագիրը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ ուղղված թռուցիկների պատճառով։