|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի տեսակցության արգելքը վերացվել է. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Քրդերի առաջնորդը ձերբակալվել էր 1999 թ. և մինչ օրս պահվում է Ստամբուլի մերձակա Իմրալը կղզում` մեկուսացման մեջ: Անցյալ տարվա դեկտեմբեր ամսից մի շարք քուրդ գործիչներ և ակտիվիստներ հացադուլ էին հայտարարել` Օջալանի մեկուսացումը վերացնելու պահանջով, որը տևում է մինչ օրս: