Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իտալիայի խաղաղության միջազգային բյուրոն խաղաղության մրցանակի է արժանացրել Քրդական բանվորական կուսակցության ղեկավար Աբդուլլահ Օջալանին:
Ըստ Demokrathaber-ի՝ այդ մասին բյուրոն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Քրդերը Մերձավոր Արևելքի դժվարին պայմաններում պայքարում են «Իսլամական պետության» և այլ ճնշումների դեմ, և, որպես քրդերի՝ ազատության համար մղած պայքարի խորհրդանիշ, Օջալանին խաղաղության մրցանակի ենք արժանացնում»:
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ «քրդերին վերջին 20 տարիների ընթացքում հաջողվել է զինյալ պայքարը միաժամանակ տեղափոխել քաղաքական քննարկումների դաշտ, ինչի ապացույցն էլ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»:
Ըստ բյուրոյի հայտնած տեղեկությունների՝ բանտարկության մեջ գտնվող Օջալանին ազատ արձակելու համար հավաքված ստորագրությունների քանակը կազմել է 10 միլիոն 264 հազար, սակայն դրանք ոչ մի արձագանք չեն գտել: «Բյուրոն այս քայլով նպատակ ունի աջակցել քուրդ ժողովրդի մղած պայքարին»,- ասվում է հայտարարության մեջ:
Մրցանակը կհանձնվի 2016 թվականի հունվարի 26-27-ին կայանալիք համաժողովի ժամանակ:
Հետաքրքիր է՝ Օջալանին «ահաբեկիչների» ցուցակում ներառած Թուրքիան ինչպե՞ս կարձագանքի իտալական բյուրոյի այս քայլին: