Կ.Պոլսի Իմրալը կղզում ցմահ ազատազրկված` Քուրդիստանի բանվորական կուսակցության հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանին իտալական Նեապոլ քաղաքի պատվավոր քաղաքացիություն է շնորհվել:
Ըստ Sondakika-ի` քաղաքի ղեկավարությունը նման որոշմամբ նաև աջակցություն է հայտնել քրդերի ինքնավարությանը:
Նեապոլից առաջ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել իտալական Պալերմո քաղաքը: