Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նյու Դելի այցելած` Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր՝ մայիսի 14-ին, հանդիպել է Հնդկաստանի իր գործընկերոջ` Սուշմա Սուարաջի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում Զարիֆը, անդրադառնալով հանդիպման ընթացքում քննարկվող թեմաներին, ասել է. «Այս օրերին մենք մեր մերձավոր գործընկերներին, այդ թվում՝ Ռուսաստանին, ներկայացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները: Այսօրվա հանդիպման ընթացքում էլ հնդկական կողմին ներկայացրեցինք Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապված վերջին իրադարձությունները եւ այդ ուղղությամբ Իրանի ձեռնարկած քայլերը»:
Ըստ նրա՝ մյուս կողմերի պես Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը եւս շեշտել է, որ Իրանը պետք է օգտվի Միջուկային գործարքով նախատեսված` իր առավելություններից` նշելով, որ այդ կապակցությամբ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ վերջին օրերին տարածաշրջանում տեղի ունեցող կասկածելի գործողություններին (խոսքը նախօրեին ԱՄԷ Ֆուջեյրա նավահանգստում չորս նավթատար առեւտրային նավերի դեմ իրականացված սաբոտաժի մասին է-խմբ.):
«Հանդիպման ընթացքում զրուցեցինք նաեւ տարածաշրջանում կասկածելի գործողությունների եւ սաբոտաժի հետ կապված մտահոգությունների մասին ու հայտարարեցինք, որ մենք կանխատեսել էինք տարածաշրջանում լարվածության սրմանն ուղղված նման գործողությունների կազմակերպումը»,- ասել է Զարիֆը: