կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-11 12:25
Տարածաշրջան

Ի հեճուկս Ռիադի` Թեհրանը լարվածության չի ձգտում. Զարիֆ

Ի հեճուկս Ռիադի` Թեհրանը լարվածության չի ձգտում. Զարիֆ

Ի հեճուկս Սաուդյան Արաբիայի` Իրանն իր հարեւան երկրներից ոչ մեկի հետ, այդ թվում` Սաուդյան Արաբիայի, լարվածության չի ձգտում: Այդ մասին Բաղդադում իրաքյան ԶԼՄ-ների հետ  զրույցում ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ  Ջավադ  Զարիֆը. տՏեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Պատասխանելով Ռիադ՝ իր հնարավոր այցի վերաբերյալ հարցին` նա նշել է, որ նման այց նախատեսված չէ, նաև հավելել,  որ որեւէ խնդիր չի տեսնում նման այցի համար: «Քանի որ դա ոչ թե Իրանը, այլ Սաուդյան Արաբիան է, որը տարածաշրջանում լարվածության է ձգտում»,- նշել է Զարիֆը:

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ իր 40-ամյա դիվանագիտական պրակտիկայի ընթացքում սա առաջին դեպքն է, երբ մի երկիր (Իրան-ԽՄԲ.) պատժվում է միջազգային նորմերին հետեւելու եւ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւերը կատարելու, այլ ոչ թե դրանք խախտելու համար:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է Զարիֆը 2021-ի նախագահական ընտրություններին դառնա Իրանի ռեֆորմիստական շրջանակների նախագահի թեկնածուն, նա կտրուկ պատասխանել է. «Քաղաքական որեւէ կուսակցության չեմ անդամակցում եւ չեմ պատրաստվում առաջադրել իմ թեկնածությունը»: