կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 11:00
Քաղաքական

ՈՒՂԻՂ. Ասուլիս՝ ԳԱԱ շուրջ ստեղծված իրավիճակի ու առաջարկվող փոփոխությունների մասին

Այսօր՝ մարտի 9-ին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անդրադառնում են Գիտությունների ազգային ակադեմիայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, առաջարկվող փոփոխությունների ու դրանց նպատակահարմարության թեմային, ինչպես նաև հարակից հարցերի. հայտնում է Yerkir.am-ը:

Հիշեցնենք՝ Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի լու­ծար­ման հար­ցը տևա­կան ժա­մա­նակ քն­նարկ­վում է: Մարտի 5-ին կա­ռա­վա­րու­թյուն-ԱԺ հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ ԿԳՄՍ նա­խա­րա­րը ևս չի բա­ցա­ռել նման հնա­րա­վո­րու­թյու­նը։ «Մենք ԳԱԱ-ի հետ կապ­ված ա­ռա­ջարկ ու­նենք, որ­տեղ գոր­ծա­ռու­թա­յին ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­ներ են նա­խա­տես­վում։ Այն ինս­տի­տուտ­նե­րը, ո­րոնք գոր­ծում են ԳԱԱ-ում, ու­նե­նա­լու են խոր­հուրդ­ներ և կա­ռա­վար­ման այլ ձև։ ԳԱԱ-ն պահ­պա­նե­լու է ո­րո­շա­կի գոր­ծա­ռույթ­ներ»,- ա­սել էր Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը՝ տե­ղե­կաց­նե­լով, որ հի­մա ա­ռա­ջարկ­նե­րի են սպա­սում ա­կա­դե­միա­յից։ 

Նույն օրը գիտությունների ազգային ակադեմիայում քննարկում և քվեարկություն է եղել, թե արդյոք գիտնականները համաձա՞յն են, որ ակադեմիական ինստիտուտները մնան ակադեմիայի կազմում, թե ոչ:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԳԱԱ-ում բո­ղո­քի մեծ ա­լիք է հա­սու­նացել այս հար­ցի առն­չու­թյամբ։ Գիտ­նա­կան­նե­րի դժ­գո­հու­թյու­նը չափ ու սահ­ման չու­նի, նիս­տեր են ա­նում և դա­տա­պար­տում ԳԱԱ-ի հան­դեպ նման վե­րա­բեր­մուն­քը։

Ասուլիսին առաջարկում ենք հետևել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ.