|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի՝ Մեծ հաղթանակի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի´ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար թերևս ամենանշանակալի տոնն է, որն իր մեջ ներառում է հայ ազգի մի քանի սերունդների հայրենասիրությունն ու խիզախությունը, անսասան կամքն ու անմնացորդ նվիրումը մեր ազգային գաղափարներին ու շահերին:
Մայիսի 9-ի խորհրդանիշը մեր ժողովրդի համար վերաիմաստավորվեց Շուշիի պատմական ազատագրմամբ և պաշտպանության բանակի կազմավորմամբ:
Այսօր նաև հարգանքի և երախտագիտության տուրքի մատուցման օր է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով կերտեցին այս հաղթանակները Մեծ հայրենականում, Արցախյան գոյամարտում, Ապրիլյան քառօրյա պատերազմում, բոլոր նրանց, ովքեր անձնվիրաբար ծառայել ու շարունակում են ծառայել մեր ժողովրդին:
Համոզված եմ, որ գալիք սերունդները՝ ոգեշնչված իրենց պապերի ու հայրերի սխրանքներով, կշարունակեն կերտել նոր հաղթանակենր՝ հանուն մեր երկրի հզորացման, շարունակական զարգացման ու բարգավաճման:
Սիրելի´ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պատմական տոնի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ»: