Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երեկ երեկոյան Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը ձայների` 4 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Ստամբուլ քաղաքի ընտրության արդյունքները: Որոշումը կայացվել է` հենվելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բողոքարկումների վրա: ԲԸՀ-ի ԱԶԿ-ական ներկայացուցիչները հայտնել են, որ ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին:
Մարտի 31-ին Թուրքիայի ամբողջ տարածքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Էրդողանի կուսակցությունը ստացել էր ընտրողների ձայների մոտ 44 %-ը, սակայն պարտություն էր կրել Թուրքիայի 6 խոշոր քաղաքներից 5-ում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Այդընում: Ընտրությունների արդյունքում Ստամբուլ քաղաքում հաղթող է ճանաչվել գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, որն ԱԶԿ թեկնածու` նախկին վարչապետ և ԹԱՄԺ նախագահ Բինալի Յըլդըրըմից առաջ էր անցել ընդամենը 29.000 ձայնով: ԱԶԿ վերահաշվարկի պահանջներից հետո ձայների թիվը իջել էր 14.000-ի, սակայն վերջնական հաշվարկով ԲԸՀ-ն ստիպված էր հանձնել մանդատը Իմամօղլուին:
ԲԸՀ-ի նոր որոշումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ամբողջ Թուրքիայում: Ստամբուլի քաղաքապետի թեկնածուները մեկը մյուսի հետևից հայտարարում են իրենց պատրաստակամությունը` հանել իրենց թեկնածությունը Իմամօղլուի օգտին:
Քաղաքական-հասարակական շրջանները սոցցանցերում իրենց բողոքն են արտահայտում որոշման կապակցությամբ, գրառումներում ավելացնելով #HerŞeyÇokGüzelOlacak («Ամեն ինչ շատ լավ է լինելու») հեշթեգը: