|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողով համապատասխան դիմում ընտրության արդյունքների անվավեր ճանաչման վերաբերյալ կողմը չի ներկայացնում, դա առնվազն մի փաստարկ կարող է լինել, որ Սահմանադրական դատարանում պայմանականորեն պատասխանող կողմ հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վկայակոչի։ Ի վերջո, օրենսդրությունը վերապահել է լիազորություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու։ Ունեն այդ լիազորությունը, այդ նպատակով առնվազն պետք է նման դիմում ներկայացնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն պարտավոր է քննարկել այդ դիմումը ոչ թե զուտ քվեարկության օրվա ընթացքում տեղի ունեցած աբսուրդային խախտումների տեսանկյունից, այլ ընտրությունների։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Մանրամասն՝ տեսանյութում։