|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Շրի Լանկայում իսլամական ծայրահեղականները, ենթադրվում է, նոր հարձակումներ են ծրագրում Կոլոմբոյի կամուրջների վրա: Այս մասին տեղեկացնում է Daily Mirror-ը՝ վկայակոչելով կղզու իշխանությունների խոսքերը:
Տեղի ոստիկանությունից հաստատել են, որ իրավապահ մարմիններին հրահանգել են լրացուցիչ թվով սպաներ առանձնացնել, միևնույն ժամանակ`ռազմածովային նավատորմին խնդրելով գետերի վրա ավելի մեծ թվով նավեր տեղակայել, ըստ ոստիկանական զեկույցների արտահոսքի, որոնք նախազգուշացնում էին կամուրջների վրա պատրաստվող հարձակումների մասին:
Բացի այդ, այս գործողության համար կենտրոնացվել է նաև Շրի Լանկայի ԶՈՒ-ն, որը խուզարկություններ է կատարում` պայթուցիկ նյութեր ու զենք առգրավելով:
Նշվում է նաև, որ այս պահին շարունակվում են ահաբեկիչների, նրանց թաքստոցների, զենքի և ռազմամթերքի որոնումները:
Կաթոլիկ եկեղեցին հայտարարել է կիրակնօրյա ժամերգությունների չեղարկման մասին, իսկ նույն հավատքի ենթակայության տակ գտնվող դպրոցներն անորոշ ժամանակով փակ կլինեն:
Հաղորդվում է նաև, որ հանրային դպրոցները կգործեն արդեն երկուշաբթի օրվանից տարածքի խիստ հսկողության և պահպանության պայմաններում: