Շրի Լանկայում երեկ 3 նոր պայթյուն է որոտացել. հայտնում է РИА Новости-ն:
Պայթյուններից մեկն իրականացվել է բնակելի տանը` Շրի Լանկայի արևելքում, զոհվել է 15 մարդ, այդ թվում` 6 երեխա:
Հիշեցնենք, որ կիրակի երկրում 8 պայթյուն էր որոտացել, կան հարյուրավոր զոհեր: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է«Իսլակաման պետությունը»` չներկայացնելով ապացույցներ: