Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունք» օրաթերթի` 2013թ. ապրիլի 19-ի համարում հրապարակվել է հոդված` «Կալանավայրում մարդասպանը գտնվում է վերին աստիճանի արտոնյալ պայմաններում» վերտառությամբ, ըստ որի` 2012թ. ապրիլի 12-ին սպանված Կ.Եսայանի ծնողները` Ռ.Եսայանը և Ա.Իսկանդարյանը, ահազանգել են իրենց որդու սպանության մեջ մեղադրվող Հ.Սարգսյանի` ՁՊՎ-ում արտոնյալ վիճակում գտնվելու մասին:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի դատախազը ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի ուղեկցությամբ ապրիլի 4-ին ՁՊՎ այցելության ժամանակ` ձերբակալված անձանց պահելու պայմանների օրինականությունը ստուգելու ընթացքում, արձանագրել է, որ խցերից մեկի դուռը բաց է:
Մարզի դատախազի ցուցումով նշանակվել է ծառայողական քննություն:
Իրականացված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ 2013թ. ապրիլի 4-ին Ախուրյանի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ-ում բաց է եղել Կ.Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հ.Սարգսյանին խցի դուռը: Համաձայն հաստատված գրաֆիկի` այդ օրը հերթապահություն են իրականացրել ոստիկանության ավագ Հ.Կարապետյանը և ոստիկանության սերժանտ Ռ.Հովհաննիսյանը:
Նշված օրը` ժամը 22:50-ի սահմաններում, Հ.Կարապետյանը և Ռ.Հովհաննիսյանը, չպահպանելով ՁՊՎ-ում անվտանգության կանոնները, խախտելով ՀՀ ոստիկանության համակարգի` ձերբակալված անձանց պահելու վայրի ներքին կանոնագրքով հաստատված օրվա կարգացուցակը, առանց ծայրահեղ անհրաժեշտության, բացել են թիվ 1 խցի դուռը, որտեղ պահվելիս է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հ.Սարգսյանը:
Ծառայողական պարտականությունները կատարելու մեջ թերանալու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ ներքին կանոնանգրքի 42-րդ, 88-րդ, 92-րդ և 93-րդ կետերը չկատարելու համար, համաձայն «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 43-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության Ախուրյանի բաժնի պետի` 2013թ. թիվ 36-Ա հրամանի` Հ.Կարապետյանին և Ռ.Հովհաննիսյանին հայտարարվել է նկատողություն: