|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ապրիլի 30-ին ՀՀ դեսպանություն է այցելել լիբանանցի պատմաբան-ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինը (Saleh Zahreddin), որը Հայոց ցեղասպանության, Հայաստանի և հայ-լիբանանյան բարեկամական կապերի վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հրապարակումների հեղինակ է:
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Սալեհ Զահրեդդինին իր մասնագիտական արհեստավարժ աշխատանքի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների համար, որը շատ կարևոր նշանակություն ունի քաղաքագիտության և պատմագրության շրջանակներում:
Դեսպան Աթաբեկյանն իր խոսքում ավելացրել է, որ հայ ժողովուրդը հիրավի երախտապարտ է Լիբանանին՝ արաբական աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են Անկարայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին պաշտոնական հայտարարությունների, համամարդկային արժեքների ոտնահարման և պատմական փաստերի խեղաթյուրման և աղավաղման անընդունելիությունը: