|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրաքն ԱՄՆ-ին թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանին հարվածելու համար: Այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը. հաղորդում է BBC-ն:
«Մենք չենք ցանկանում, որպեսզի մեր տարածքը հարթակ դառնա որեւէ հարեւան պետության դեմ ռազմական գործողության համար: Իրանը եւս բացառություն չէ: Դա, միանշանակ, Իրաքի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի մաս չէ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ամերիկացի զինվորականներն Իրաքում են միայն մեկ նպատակով` կանխել ԻՊ ահաբեկչական խմբավորման գործողությունները:
Սալեհը նշել է, որ Բաղդադին անհանգստացնում է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ առկա լարված հարաբերություններն ու դրանց հնարավոր հետեւանքները: «Իրաքը վերջին 40 տարիների ընթացքում անցավ դժոխքի միջով: Մենք ուզում ենք առաջ շարժվել, վերականգնվել եւ ներքաշված չլինել հակամարտության մեջ»,- հստակեցրել է նա: