|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Օրերս Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հյուրընկալել է ավստրալահայ գիտնական, ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, ում գործունեության վերջին տարիներն ամբողջությամբ նվիրված են Հայոց ցեղասպանությանն ու հայկական հարցին առնչվող մի շարք հոդվածների ուսումնասիրությանը, որոնք նա հավաքել է ամերիկյան «Վաշինգտոն Թայմս», «Նյու Յորք Թայմս», «Լոս Անջելես Թայմս», «Չիկագո Տրիբյուն» հեղինակավոր թերթերից և հրատարակել տասնյակից ավելի հատորներում։
Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Արա Քեթիբյանին և ընդգծել նրա գիտական գործունեության խիստ պահանջվածությունը հատկապես ստեղծված իրողություններում, երբ Ադրբեջանը շարունակում է Արցախում իրականացնել էթնիկ զտումների, ցեղասպան գործողությունների քաղաքականություն։