կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-12 22:31
Արցախ

Հուսով ենք, որ մի օր Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ևս կճանաչվի. ֆին ցեղասպանագետ

Հուսով ենք, որ մի օր Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ևս կճանաչվի. ֆին ցեղասպանագետ

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում այսօր Արցախի պետական համալսարանում հյուրընկալվել է ֆին պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը:Հանդիպմանը   Սվանտե  Լունդգրենն  ուսանողներին  և  դասախոսներին  է  ներկայացրել     Թուրքիայի  կողմից   կատարված  հայերի  և    ասորիների  ցեղասպանության     պատմությունը   և  պատասխանել  ներկաների  հարցերին:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Սվանտե  Լունդգրենն ասել է, որ  ինքը   հաճախ է  եղել Հայաստանում, բայց   միշտ  երազել  է  լինել  Արցախում,  և այն  այս   անգամ  իրականություն  է  դարձել:
Ցեղասպանագետի   խոսքով՝   իր  ընկերներից  շատերն  են  եղել  Արցախում,  և  բոլորն  էլ   հիացած  են   այս  երկրի     հրաշք   բնությամբ  ու  ժողովրդով:   Արցախ   գալու  իր  նպատակներից  է   ավելի  մոտիկից   ծանոթանալ   Արցախի  պատմությանը,   հակամարտության  խնդրին, ինչպես  նաև   լսել  մարդկանց   տեսակետները:
 
«Արցախը տեսնում  եմ  Ցեղասպանության  հարացույցում, որովհետև   եթե  Ղարաբաղյան  հակամարտությունը 1990-ական  թվականներին  այլ  ավարտ  ունենար, ապա  շատ  հավանական  է, որ    այստեղ   կլիներ  մեկ  այլ  1915  թվական: Հայոց  Ցեղասպանության  100-ամյակը   շատ  յուրօրինակ  էր:  Սա  մի  տարեթիվ  է, որն  մարդկության  համար առիթ  է  կրկին      խոսել    Ցեղասպանություն   երևույթի  մասին: Իրականում   շատ  երկրներ  են  ճանաչել  Հայոց  ցեղասպանությունը, այդ  թվում   և  Շվեդիայի  ազգային  պալատը:  ԱՄՆ-ն  ևս պետք  է   ճանաչի  Հայոց  Ցեղասպանությունը,  և   ավելի  մեծ  ճնշում  գործադրի  Թուրքիայի  վրա՝  սեփական  պատմության  հետ   առերեսվելու  համար: Հուսով  ենք, որ  մի  օր   Հայոց   ցեղասպանությունը  Թուրքիայի  կողմից  ևս  կճանաչվի»,-մասնավորապես  ասել  է  Սվանտ  Լունդգրենը: