Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ Թուրքիային 2015 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ դժվար օրեր են սպասվում, երկրի ԶՈՒ գլխավոր շտաբը տարօրինակ քայլ է ձեռնարկել: Այդ մասին հայտնում է Cumhuriyet-ը:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնական կայքի «Պատմության պատառիկներ» բաժնից հանվել է «Հայերի գործունեությունը 1914-1918 թվականներին» ենթաբաժինը:
«Հայոց ցեղասպանության պնդումներին» հակադարձելու համար նախատեսված 8 հատորանոց փաստաթուղթը պատրաստված էր ԶՈՒ գլխավոր շտաբի Զինվորական պատմության և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից, որը կայքում տեղակայված էր PDF ձևաչափով: Դրանում, բացի Օսմանյան կայսրության ժամանակվա արխիվներից, տեղ էին գտել նաև ռուսական արխիվներից ձեռք բերված տեղեկություններ: Թուրքերենով և անգլերենով հետազոտողների դատին հանձնված այդ աշխատության վրա մասնագետներն աշխատել էին 2006-2008 թվականներին:
1914-1918 թվականներին 1047 փաստաթուղթ ուսումնասիրելուց հետո արդի թուրքերենով և անգլերենով ներկայացված աշխատությունն այժմ հասանելի չէ կայքում:
Կայքը հիշեցրել է նաև, որ Հայաստանն ու հայկական սփյուռքը շարունակում են 100-ամյա տարելիցին ուղղված նախապատրաստական աշխատանքները, և շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով Թուրքիայի նախագահական ընտրություններից առաջ երկրի ապագա նախագահին հրավիրել էր Հայաստան՝ մասնակցելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին, պատասխանի է սպասում: