Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիևում լույս է տեսել «Ուկրաինա-Հայաստան. Պատմություն, մշակույթ, տուրիզմ» գիտական ժողովածուն, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ:
Գիտական հավաքածուի մեջ են ընդգրկվել «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» միջազգային գիտական համաժողովի նյութերը, որը նախաձեռնվել էր Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարանի, Ուկրաինայի հայերի միության, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան եւ Ուկրաինայի սփյուռքի հետազոտությունների ինստիտուտի կողմից։
Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հետազոտությունները նորարարական են, դրանցից շատերը հրապարակվել են առաջին անգամ եւ նվիրված են ավելի վաղ չհետազոտված թեմաներին։ Մասնավորապես, լուսաբանվում են Ուկրաինայում հայկական սփյուռքի եւ Հայաստանում ուկրաինացիների ժամանակակից պատմությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ զբոսաշրջային կապերի զարգացման հեռանկարները։
«Հերթական գիտական հավաքածուի հրատարակումը վառ օրինակ է, որ Ուկրաինայի Հայերի միությունը սատարում է երկրում հայագիտության զարգացումը: Հավաքածուն ուշագրավ է, քանի որ դրանում բարձրաձայնվում են հարցեր զբոսաշրջության, Ուկրաինայում հայկական սփյուռքի բազմադարյա պատմության զարգացման մասին»,- նշել է պատմամշակութային հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը։
Պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանի կարծիքով, գիտականների աշխատությունները ներկայացնում են մեծ հետաքրքրություն գիտական տեսանկյունից, նյութերում վերլուծվում եւ ներկայացվում են հայ-ուկրաինական բազմադարյան պատմական եւ մշակութային կապերի տարբեր ասպեկտներ: