|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր`մայիսի 1-ին, Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում այգու մոտ`պահանջելով տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Մասնակիցների կարծիքով` ճիշտ կլինի ստեղծել կառավարման խորհուրդ, անցկացնել տնօրենի ընտրություններ` հնարավորություն տալով մասնագետներին ու կենդանասերներին ներկայացնելու իրենց տեսլականը։
«Պետք է ստեղծել հանձնաժողով, որում ներկայացուցիչներ կլինեն նաև քաղաքապետարանից, ինչպես նաև` մասնագետներ, որոնք կքննարկեն այգու զարգացմանն ուղղված հարցերը: Մենք այս առաջարկությունները ներկայացրել ենք նաև քաղաքապետարանում»,-մանրամասնում են նրանք:
Հավելենք նաև, որ, ըստ տնօրենի, այս ամենը պարզապես զրպարտություն է: