Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդը» գում է. «Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին ավտոմեքենաների առևտրի ծավալները կազմել են 42 մլրդ 489 մլն 100 դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 10.2 տոկոսով պակասել է: Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առևտուր չկա:
Պատճառը ոչ միայն կորոնավիրուսն է, այլև այն է, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները` ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիսին մանրածախ առևտրի շրջանառությունը ևս նվազել է` կազմելով 14.2 տոկոս: Ի դեպ, մեծածախ առևտրի շրջանառությունն այս տարվա 6 ամիսներին պակասել է 8 տոկոսով:
Բայց, ըստ մասնագետների, այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին լարված է. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը չէր կարող չազդել առևտրի և բիզնեսի վրա»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: