Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը և նրա կինը` Միտիկո կայսրուհին, այսօր վերջին անգամ են պաշտոնապես դուրս եկել հանրության առջև որպես թագավորող զույգ. ապրիլի 30-ին միապետը հրաժարվում է գահից: Այս մասին տեղեկացնում է The Japan Times-ը:
Թագավորական զույգը մասնակցել է շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստների և գիտնականների՝ Տոկիոյում կայացած պարգևատրման միջոցառմանը:
Ճապոնիայի 85-ամյա կայսրը և 84-ամյա կայսրուհին մինչև ապրիլի վերջը կվայելեն իրենց թագավորական հանգիստը մայրաքաղաք Տոկիոյի կենտրոնում գտնվող` իրենց պատկանող պալատական համալիրում: Հենց այստեղ էլ նրանք ապրիլի 30-ին կմասնակցեն գահից հրաժարման պաշտոնական արարողությանը, որի ժամանակ իշխանության երեք ճյուղերի՝ կառավարության, խորհրդարանի և երկրի Գերագույն դատարանի ղեկավարների ներկայությամբ ներկայիս կայսրը կարտասանի հրաժեշտի ճառը և կհրաժարվի թագավորական գահից:
Արդեն մայիսի 1-ին Տոկիոյում կկայանա Ակիհիտոյի 59-ամյա ավագ որդու՝ ներկայիս գահաժառանգ արքայազն Նարուհիտոյի գահակալության հանդիսավոր արարողությունը, որի հետ կապված հիմնական միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերին: