Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծնվել են ՀՀ ԱՆ անպտղության դեմ պայքարի պետական ծրագրով ծնված առաջին զույգ բալիկները: Այս մասին հայտնում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
«5 տարվա անպտության դեմ պայքարից հետո երիտասարդ ընտանիքը զույգ է ունեցել՝ աղջիկ և տղա:
Երիտասարդ զույգը դիմել էր «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն, որտեղ էլ խնդիրը հայտաբերելուց հետո, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի պատասխանատվությամբ կատարվել էր արտամարմնային բեղմնավորում ՝ անպտղության դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակում:
Բաղձալի հղիության արդյունքից հետո, 27 Գրետա Հովհաննիսյանը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի անմիջական հսկողության տակ, քանի որ հղիության ողջ ընթացքը բարդ է ընթացել: 31 շաբաթական հղիության ժամկետում, հունիսի 29-ին, բժշկական ցուցումով կատարվել է կեսարյան հատում: Ծնվել են զույգ բալիկներ՝ աղջիկ 1470 գրամ քաշով և տղա ՝ 1330 գրամ քաշով:
Անհաս նորածինները գտնվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հսկողության և խնամքի ներքո: Ստացել են համապատասխան բուժում, որի արդյունքում այսօր արդեն դուրս են գրվել հիվանդանոցից՝ առողջ, բավարար վիճակում:
Ծնողները շնորհակալ են «Շենգավիթ» ԲԿ –ին, ՀՀ առողջապահության նախարարությանը պետական ծրագրից օգտվելու հնարավորությունից, բժիշկներ՝ Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկոլոգ Մարգարիտա Գրիգորյանին, մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին և «Շենգավիթ» ԲԿ-ի ողջ բուժանձնակազմին հոգատար, ջերմ ու պրոֆեսիոնալ մոտեցման համար:
Առողջություն ենք մաղթում փոքրիկների, իսկ 5 տարի անց երջանկության բերկրանքը ճաշակած ծնողներին խաղաղ և երջանիկ օրեր:
Երջանկությունը բանաձև չունի, պարզապես երջանիկ լինել է հարկավոր:
Հ․Գ․ Նկարները հրապարակված են ծնողների թույլատվությամբ»։