|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թուրքիայի իշխանությունները արագացրել են Իրանի հետ սահմանին պատի շինարարությունը՝ կանխատեսելով Աֆղանստանից փախստականների հոսք, որոնք երկիրը լքում են «Թալիբան» շարժման ավելի ու ավելի տարածվող ուժի պատճառով:
«63 կիլոմետր երկարությամբ պատը ստիպված կլինի զսպել ոչ միայն Աֆղանստանից փախստականների աճող հոսքը, այլև պաշտպանել քուրդ զինյալների արշավանքներից»,– նշում են թուրքերը:
Շինարարությունը սկսվել է մայիսի 10-ին, աշխատանքները շարունակվում են անդադար: Պատի բարձրությունը 3 մետր է, լայնությունը` 2,8 մետր: Բացի ցանկապատից, աշխատողները տեղադրում են դիտակետեր, էլեկտրոնային հսկողության համակարգեր և լուսարձակներ: Պատի երկայնքով պարեկային ճանապարհ է կառուցվում:
Վանի նահանգում Իրանի հետ Թուրքիայի սահմանի ընդհանուր երկարությունը 295 կիլոմետր է:
Շինարարական աշխատանքներին հետևելու համար այնտեղ գնացած Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը հայտնել է, որ պատ կկառուցվի թուրք–իրանական 295 կիլոմետրանոց սահմանի ամբողջ երկայնքով։