|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմել են մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նրա խախտված իրավունքները վերականգնելու հարցով: Այս մասին հայտնում են Արմեն Գեւորգյանի պաշտպանները։
«Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելով՝ խախտվել են վերջինիս իրավունքները:Գտնում ենք, որ քրեական հետապնդման մարմինների կողմից Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելով՝ անհամաչափորեն սահմանափակվել է նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը, ուստի անհրաժեշտություն է առաջացել քրեական դատավարության օրենսդրությամբ վերապահված գործիքակազմից զատ՝ դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Արմեն Գեւորգյանի խախտված հիմնարար իրավունքները վերականգնելուն ուղղված համապատասխան գործողություններ կատարելու համար։ Պաշտպանական կողմի համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է Գեւորգյանի ողջ գույքը կալանքի տակ առնվել:Ուսումնասիրելով Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը՝ նկատում ենք, որ վարույթն իրականացնող քննիչը, որոշման նկարագրական-պատճառաբանական մասում վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածը, որտեղ նշված են գույքի վրա կալանք դնելու բոլոր նպատակները, չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանքը կոնկրետ ո՞ր նպատակով կամ նպատակներով է դրվել, այն դեպքում, երբ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ կոնկրետ նպատակի վկայակոչումը, կոչված է ապահովելու հիշյալ որոշման որոշակիությունը, ինչը տվյալ դեպքում ուղղակի բացակայում է»: