Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
«Արմեն Աշոտյանի գործով երեկվա որոշումը հրապարակելուց հետո դատարանը նաև պարզաբանումներ ներկայացրեց, այդ թվում՝ Աշոտյանի գործունեության շարունակման հետ կապված»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանն ուղիղ հայտարարեց, որ Արմեն Աշոտյանը կարող է շարունակել, ինչպես մինչև այս էր անում, իր քաղաքական տեքստերը, հոդվածները հրապարակելը։ Եվ սկզբունքը կարծես թե այն էր, որ չպետք է պակասի այն փոքր ազատության նշույլները, որ այստեղ կային, օրինակ՝ դրանց մեջ էր մտնում պատգամավորների այցելությունը, ասաց՝ այո՛, պագամավորներն էլ կարող են այցելել»։
Նշենք, որ Արմեն Աշոտյանն ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, նրան դեպի տուն ուղեկցեցին մեքենայով, ինչով պայմանավորված լրագրողները հնարավորություն չունենցան տեսնել և հարցեր ուղղել Արմեն Աշոտյանին։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կալանքի տակ էր 15 ամիս։ Դատարանը երեկ փոխել է նրա խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով և գրավով՝ 25 մլն դրամի չափով։