|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«ՉԻ»-ն առաջինը տեղեկացրեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Պատճառը, ինչպես հայտնի է, Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի նշանակումն է Սյունիքի մարզպետի պաշտոնում:
«Գևորգյանը՝ որպես տարածքային կառավարման նախարար, այդ նշանակումն անմիջապես իր կադրային քաղաքականության հետ էր կապել, նշելով, որ չի կարող Լիսկային ի պաշտոնե ներկայացնել նշանակման: Մեր տեղեկություններով՝ Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումից բոլորից շատ ուրախացել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, որն այս օրերին իշխանություններին փորձում է օգնել «ճիշտ կողմնորոշվել Գևորգյանին փոխարինող գտնելու հարցում:
Մինչ Հարությույանը «գործունեություն է ծավալում», Գևորգյանն իր իրերն է դասավորում՝ հանրային վայրերում թեթևացած հայտարարելով, թե «պրծավ կառավարության բեռից»,- գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում