Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-02-02 15:35
Հասարակություն

Դատախազները պնդում են՝ Քոչարյանի, Խաչատուրովի, Գևորգյանի ու Օհանյանի պաշտպանները չարաշահում են իրավունքը

Դատախազները պնդում են՝ Քոչարյանի, Խաչատուրովի, Գևորգյանի ու Օհանյանի պաշտպանները չարաշահում են իրավունքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին, որին միացան Քոչարյանի, Խաչատուրովի ու Սեյրան Օհանյանի պաշտպանները։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, թե այդ միջնորդությունն ընդհանրապես չպետք է քննարկվի։

Մեղադրող մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ ընդգծեց՝ այս գործով շուրջ 45 անբովանդակ դատական նիստ են ունեցել, ու 18 ամիս շարունակ քննարկվում է այսպիսի միջնորդություն։

«Մեր խորին համոզմամբ՝ պաշտպանական կողմի այս մարտավարությունը ծառայեցվում է բացառապես ոչ դատավարական նպատակների, այլ դատական նիստերը տապալելու համար»,- ասաց Պետրոսյանը։

Դատախազները միջնորդեցին արձանագրել պաշտպանության կողմի իրավունքի չարաշահման փաստն ու միջնորդությունը թողնել առանց քննության։