Լիբերիա Հանրապետության նախագահ Ջորջ Վեան չի կարողացել մտնել իր աշխատասենյակն այնտեղ մտած օձերի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Շենքի աշխատակիցները երկու սև օձ են նկատել աֆրիկյան այդ պետության արտաքին գործերի նախարարության շենքի առաջին հարկում, որտեղ գտնվում է նաև Վեայի աշխատանքային գրասենյակը: «Շենքում թունաքիմիկատներ են տեղադրվել բոլոր սողունների դեմ»,- հայտնել է նախագահի մամուլի քարտուղարի տեղակալ Սմիթ Թոբին:
Ակնկալվում է, որ Վեան, որը նախկինում հայտնի ֆուտբոլիստ էր, իր գրասենյակում կրկին կկարողանա աշխատել ապրիլի 22-ից:
Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ Լիբերիայում մեծ քանակությամբ օձեր են վխտում, որոնցից մեծ մասը խիստ թունավոր է: