|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղեկցող ավտոշարասյունը խանգարել է հղի կնոջը հասնել Լոս Անջելեսի հիվանդանոց. նա ստիպված է եղել մոտ կես ժամ սպասել՝ մինչեւ հնարավորություն լինի անցնելու փողոցը եւ մտնելու հիվանդանոց. հայտնում է РИА Новости-ն:
Միջադեպը վրդովմունքի ալիք է բարձրացրել սոցցանցերում: «Այս կինը ծննդաբերում է, սակայն չի կարողանում հասնել Cedars (հիվանդանոց. խմբ.) Օբամայի պատճառով»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ականատեսներից մեկն ու տեղադրել լուսանկարը:
Ոստիկանությունը հաստատել է, որ նման միջադեպ է տեղի ունեցել, նաեւ նշել է, որ ոստիկանները չեն իմացել, որ կինը ծննդաբերում է, քանի որ նա միայն ասել է, թե իրեն հարկավոր է հիվանդանոց գնալ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կինը բարեհաջող ծննդաբերել է: