կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-19 15:58
Քաղաքական

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող ՌՈ զինծառայողներին նոր խումբ կփոխարինի

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող ՌՈ զինծառայողներին նոր խումբ կփոխարինի

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլի 18-ին  տեղի  ունեցավ  «Աշոտ Երկաթ խաչ» կրծքանշանի հանձնման արարողություն և Ոտնլվայի կարգ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից:

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ հնչեց Տերունական աղոթքը, որից հետո «Աշոտ Երկաթ խաչ» կրծքանշանը բաժանվեց ռազմական ոստիկանության «ավագ ենթասպա» կոչումով, ինչպես նաև սպայական և ավագ սպայական կազմի զինծառայողներին: Բանակի հոգևոր առաջնորդը աղոթք բարձրացրեց ինչպես ներկաների, այնպես էլ պանթեոնում հանգչող մեր քաջորդիների համար: «Ես ուզում եմ մեր հոգու մեջ աղոթք բարձրացնենք նաև այն հոգիների համար, ովքեր հավերժական ճամփորդ են»,- ասաց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը: Նա ներկաներին մաղթեց անփորձանք և խաղաղ ծառայություն. «Խաչը միշտ զորավիգ ու պահապան լինի հայ սպաներին և հայ զինվորներին»,- ընդգծեց Սրբազան Հայրը: 

Այնուհետև ներկաները ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ շրջեցին պանթեոնի տարածքում, գլուխ խոնարհեցին հերոսների հիշատակին:

Օրն ամփոփվեց Ոտնլվայի կարգով: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ապրիլի 18-ին նշում էր Ավագ հինգշաբթին,  որտեղ օրվա երկրորդ կեսին կատարվում է Ոտնլվայի կարգ: Այն խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոսն իր աշակերտների հանդեպ: Արարողության ընթացքում Սրբազան հայրը լվաց  ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի՝ խորհրդանշական թվով 12 զինծառայողների ոտքերը՝ ի հիշատակ Վերնատանը Քրիստոսի՝ աշակերտների ոտքերը լվանալու օրինակի:

Տղաներն օրհնություն ստացան Ոտնլվայի կարգով և առաջիկայում խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Սիրիայում: