Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորների խումբը նոր ղեկավար ունի
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորների խմբի նոր ղեկավարն է ՊՈԱԿ-ի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը: Սիրիայում հումանիտար առաքելության շրջանակում իրականացվող ականազերծման աշխատանքները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան: