Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ «Արդարություն լրագրողների համար» հիմնադրամը հրապարակել է 2017-2019 թթ. հետխորհրդային տարածքում լրագրողների վրա հարձակումների մասին զեկույցի երկրորդ մասը, որը նվիրված է Հայաստանին, Վրաստանին և Մոլդովային ու վերլուծում է լրագրողների, բլոգերների և ԶԼՄ այլ աշխատակիցների վրա հարձակման 694 փաստ. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է apsny.ge-ն:
Հիմնադրամի վերլուծության համաձայն` ԶԼՄ աշխատակիցների վրա հարձակումները երեք հիմնական տիպի են լինում`
1. ֆիզիկական և կյանքին, ազատությանն ու առողջությանը սպառնալիքներ,
2. ոչ ֆիզիկական բնույթի կամ կիբերտարածքում,
3. իրավական և տնտեսական մեխանիզմների կիրառմամբ:
Կարևոր է, որ դիտարկվող երեք տարիների ընթացքում ԶԼՄ որևէ աշխատակից չի զոհվել:
Ըստ զեկույցի` եթե Հայաստանում լրագրողների հետ կոնֆլիկտի լուծման հիմնական մեթոդը դատական հայցն է, ապա Վրաստանում գերակշռում են ֆիզիկական հարձակումները, իսկ Մոլդովայում դրանք հիմնականում կիբերհարձակումներ են: Այդ երկու երկրներում լրագրողների դեմ դատական հայցերի թիվը զգալիորեն փոքր է: