Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որ անձնային ու մասնագիտական արժանիքների վրա հիմնվելով է նշանակել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին ու ոստիկանապետ Վահե Ղազարյանին: Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի հարցին:
«ԳՇ նոր պետի նշանակումը հիմնված է իր ծառայությունների և արժանիքների վրա, ԱԱԾ նոր տնօրենի նշանակումը հիմնված է Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար լինելու շրջանում նրա կատարած աշխատանքի վրա, ոստիկանապետի նշանակումը հիմնված է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնում նրա կատարած աշխատանքի վրա»,- ասաց Փաշինյանը:
Հունիսի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով` Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը՝ ոստիկանապետ: