Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին առեւանգելու, նրան ծեծի ենթարկելու գործով շրջանառվում է այն վարկածը, թե այդ ամենը հնարավոր է կազմակերպել է ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ փետրվար 13-ին պատգամավորին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում՝ «Հայկոոպ»-ի բազայում, ոստիկանները զննություն էին անցկացրել: Տեղեկություններ են շրջանառվում, որ գործի շրջանակներում հարցաքննվել է նաև Աբրահամ Մանուկյանի որդին` Արթուր Մանուկյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից ո'չ հերքեցին և ո'չ էլ հաստատեցին այս փաստերը` նշելով, որ գործի շրջանակներում հարցաքննվել են տարբեր անձինք, և քննության շահերից ելնելով` հարցաքննված անձանց շրջանակը չեն կարող հրապարակել:
Հիշեցնենք նաև, որ այսօր լրագրողների հետ զրույցում Արտակ Խաչատրյանը հայտարարել էր, որ չի կարող բացառել կամ հերքել մի բան, որից տեղյակ չէ:
Նշենք նաև, որ Արտակ Խաչատրյանի եղբայրը` Արտյոմ Խաչատրյանը, ՀՀ քննչական կոմիտեին էր տրամադրել մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչ մեքենա է հետապնդում եղբորը: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` տեսանյութից երևում է, որ դեպքի օրը Խաչատրյանին հետեւել է «Տոյոտա Կորոլա» մակնիշի սեւ ավտոմեքենա:
Այդ կապակցությամբ Արտակ Խաչատրյանն այսօր ասաց, որ իրեն մանրամասներ հայտնի չեն, միայն գիտի, որ, իրավապահների խոսքով, հետապնդած մեքենայի համարները գրանցված չեն եղել: