Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ Հայաստանի պետական իշխանությունն ամենաբարձր մակարդակով պատրաստվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, մի քանի ճարպիկ հյուրանոցատերեր որոշել են կլորիկ գումարներ աշխատել:
Անմոռուկի թեման շահարկելով` բիզնես անելը հանրության շրջանում աղմուկ բարձրացրեց, մինչդեռ հյուրանոցային սպասարկման ոլորտում ապրիլին որոշ գործարարների գերշահույթների ակնկալիքից քչերն են տեղյակ: Yerkir.am-ին տեղեկություններ են հասել, որ հյուրանոցային համարները միայն ապրիլի 24-ին կթանկանան մի քանի անգամ: Ու հենց այդ ժամանակ էլ, եթե նախօրոք համապատասխան քայլեր չձեռնարկվեն` հյուրանոցատերերի ախորժակը զսպելու համար, կարող է դժգոհության մեծ ալիք բարձրանալ:
Հյուրանոցներում գնային այս ահռելի տարբերությունների բացատրություն, գոնե պաշտոնապես, առայժմ չկա: Թեպետ հյուրանոցի տերերը փորձելու են արդարանալ, թե գները պայմանավորված են «սեզոնով»: Տեղեկություններ կան, որ նման բացատրություններ արդեն հնչել են ղեկավարության որոշ շրջանակների հետ հանդիպումների ժամանակ:
Ըստ որոշ տեղեկությունների` այս կարճաժամկետ որոշման պատճառներից մեկն էլ պաշտոնական հյուրերի համար արդեն իսկ արված մեծաքանակ ռեզերվներն են: Թերևս սա է տրամաբանությունից զուրկ միակ հիմնավորումը, որ որոշ հյուրանոցատերեր գնալու են գների ուռճացման մենեջմենթին, ընդ որում` ի հաշիվ ոչ պաշտոնական հյուրերի:
Ցավալի է, որ սպասարկման ոլորտը գնային քաղաքականության դաշտում լիովին ազատ է, այստեղ էկոնոմիկայի նախարարությունը չունի վերահսկողության իրավասություն, փաստորեն, ամեն մեկը կարող է անել այն, ինչ ուզում է:
Եթե քայլեր չձեռնարկվեն` հյուրանոցներում օտարերկրացիների բարձրացրած աղմուկն անխուսափելի կդառնա, մանավանդ` այդ օրերին Երևանում գտնվող միջազգային լրատվամիջոցների ներկայությամբ: