կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-15 22:03
Աշխարհ

Պետդումայում մեկնաբանել են ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի համագործակցության դադարեցումը

Պետդումայում մեկնաբանել են ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի համագործակցության դադարեցումը
Ռուսական խորհրդարանում գնահատել են ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ամբողջությամբ դադարեցված է:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ինչպես հայտնել է ՌԴ պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Շվիդկինը, իմաստ չունի պայքարել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները պահպանելու համար:Նա ընդգծել է, թե ՆԱՏՕ-ն Մոսկվայի հանդեպ շատ ագրեսիվ է տրամադրված, ինչը արտահայտվում է ռուսական սահմանների մոտ ռազմաբազաների և զորավարժությունների ավելացմամբ: