|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանի Պետդումայում կեղծված են համարում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները: Մասնավորապես, ընտրությունների արդյունքները կասկածելի են ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի համար:
Gazeta.ru-ի հետ զրույցում նա ասել է. «Նախագահական քարոզարշավն ուղեկցվել է կեղծիքներով ու ապատեղեկատվությամբ: Այդ մթնոլորտում խոսել այն մասին, թե իրականում ինչքան է հավաքել Լուկաշենկոն, սուրճի մրուրով գուշակություն է ստացվում: Ինչ-որ մեկն արդեն հացրել է ասել, որ Լուկաշենկոն հաղթել է ընտրություններում, բայց կորցրել է երկիրը, եւ դա պայմանավորված է նրա ծայրահեղ եսասիրական քաղաքականությամբ, որի նպատակն անձնական իշխանության ռեժիմի պահպանումն է»,- ասել է Զատուլինը:
Նա նաեւ կարծում է, որ միջազգային հանրությունը կկանգնի Բելառուսի ցուցարարների կողքին: