|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՌԴ Պետդումայի` պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուրի Շվիտկինը RT-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, թե «Իրանի հետ պատերազմի դեպքում Թեհրանրը կբախվի չտեսնված կործանման». հայտնում է РИА Новости-ն:
Պատգամավորն այդ խոսքերն «անպատասխանատու և անտեղի» է որակել: «Նա չի գիտակցում աշխարհի առաջ պատասխանատվությունը, որ իր որոշումները կարող են հանգեցնել համաշխարհային մասշտաբի աղետի»,- ասել է Շվիտկինը:
Նրա խոսքով` այդ երկրների միջև հակամարտության խորացումը կհարվածի շատ երկրների տնտեսությանը, հատկապես` իրանական նավթ ներկրողների: