Լոնդոնում Ուկրաինայի դեսպանատան մոտ հրաձգություն է եղել
Լոնդոնում Ուկրաինայի դեսպանատնից ոչ հեռու հրաձգություն է եղել, որից հետո ոստիկանները շրջափակել են դեսպանատունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Դեսպանատան աշխատակիցները ոստիկանություն են զանգել այն բանից հետո, երբ դեսպանի մեքենային դիտավորյալ խփել է մեկ այլ մեքենա: Միջադեպի վայր են ժամանել ոստիկանները և շրջափակել կասկածյալին: Ոստիկանները կրակ են բացել, կասկածյալը հրաժարվել է հանձնվել ոստիկանությանը: Տղամարդուն ձերբակալել են: