|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լոնդոնի արեւմտյան թաղամասերից մեկում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետեւանքով երեք դեռահաս աղջիկներ` 17, 18 եւ 19 տարեկան, լուրջ վերքերով տեղափոխվել են հիվանդանոց. գրում է Telegraph-ը` վկայակոչելով ոստիկանության տվյալներ:
Ըստ բժիշկների` աղջիկներից մեկի վիճակը կրիտիկական է, մյուսներինը` ծանր:
Սքոթլենդ Յարդի աշխատակիցները հետաքննություն են սկսել եւ որոնում են հանցագործին: Դեպքի վայրը շրջափակված է դեռեւս երեկ երեկոյանից, տեղում աշխատում են տասնյակ ոստիկաններ:
Լոնդոնի արեւմտյան թաղամասերում գործում են 2 խոշոր ավազակախմբեր, որոնց միջեւ հաճախ է փոխհրաձգություն լինում: